«Բարսելոնայի» հարվածների քանի՞ տոկոսն է հեղինակել Ռոբերտ Լևանդովսկին

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կատարած հարվածների 22%-ը Ռոբերտ Լևանդովսկին է հեղինակել:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը 75 հարված է հասցրել մրցակցի դարպասին։ Ընդհանուր առմամբ, Բարսելոնան 347 հարված է կատարել դարպասին։ Այս ցուցանիշով Լևանդովսկին առաջ են միայն «Խետաֆեի» հարձակվող Էնես Ունալից (25% հարվածների, 52/211) և «Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիկիի (24% հարվածների, 50/209):

Լևանդովսկին 15 գոլով գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուները։