«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին։
«Լուկակուն կմնա՞ հաջորդ տարի: Դեռ վաղ է որոշել, նա կվերադառնա «Չելսի», և կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Լուկակուն, անկասկած, ցանկանում է մնալ «Ինտերում»:
Մենք գիտենք Ռոմելուի մտադրությունների մասին, այնպես որ մենք կտեսնենք, թե արդյոք մենք կարող ենք պայմանավորվել նրա վերադարձի շուրջ այստեղ»,- Մարոտանի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: