Բենժամին Պավարը կարող է փոխել իր որոշումը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է վերանայել այս ամառ թիմից հեռանալու իր որոշումը։

Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ Պավարն իրեն հարմարավետ է զգում Մյունխենում, իսկ ավելի վաղ հեռանալու նրա ցանկությունը պայմանավորված էր կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու ցանկությամբ։ Քանի որ այս խնդրանքը բավարարվել է վերջին հանդիպումներում, Բենջամինը կարող է փոխել իր որոշումը և երկարաձգել պայմանագիրը թիմի հետ:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 19 խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: