Չավի․ «Կարծում եմ՝ արդարացումներ չկան, մենք շատ վատ հանդես եկանք»

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բարսելոնան» մրցեց «Ալմերիայի» հետ՝ կրելով սենսացիոն պարտություն։

«Կարծում եմ՝ արդարացումներ չկան, մենք շատ վատ խաղացինք հատկապես առաջին խաղակեսում։ Կարծում եմ՝ սա մեր վատագույն խաղն էր այս մրցաշրջանում, ցավալի է, քանի որ մենք մեծ հնարավորություն բաց թողեցինք։ Շնորհավորում եմ «Ալմերիային», նրանք արժանի էին հաղթանակի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ «Բարսելոնան» 59 միավորով Լա լիգայի 1-ին տեղում է, իսկ «Ալմերիան» 25 միավորով՝ 15-րդ։