Դավիդ դե Խեան ռեկորդի հեղինակ

Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:

Դարպասապահ Դավիդ Դե Խեան մանկունիանցիների կազմում անցկացրեց 181 հանդիպում առանց բաց թողած գոլերի և դարձավ ակումբի ռեկորդակիրը բոլոր մրցաշարերում «չոր» հանդիպումների քանակով։

Դե Խեան գերազանցեց Պետեր Շմեյխելի նվաճումը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 180 նման խաղ ունի։

Ընդհանուր առմամբ, 32-ամյա Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 522 հանդիպում։