«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին։
«Նա ֆանտաստիկ ելույթ է ունենում: Մարկուսն իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է, և նա դա ապացուցեց իր կարիերայի սկզբում: Վերջին երկու մրցաշրջաններում նա մի փոքր անկում ունեցավ, ուստի նրա համար կարևոր էր վերադառնալ իր լավագույն մարզավիճակին։
Նա դարձյալ կենտրոնացած, ագրեսիվ ու վստահ դարձավ դարպասի առաջ։ Ես զգացի, որ որոշ ժամանակ նա ինքնավստահություն չուներ, բայց այս մրցաշրջանում նա վերադարձավ իր լավագույն մարզավիճակին»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ESPN US-ը։