Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստին հրավիրել է իր թիմ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստին հրավիրել է իր թիմ:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Ռոնալդուն կապ է հաստատել թուրինյան թիմի դարպասապահ Կարլո Պինսոլիոյի հետ։

Նշենք, որ 32-ամյա Պինսոլյոն «Յուվենտուսի» պահեստային դարպասապահն է 2014 թվականից՝ հինգ անգամ մասնակցելով թիմի խաղին: