Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն պատմել է, թե «Մանչեսթեր Սիթիի» որ ֆուտբոլիստին է ամենաշատը կարոտում:
««Մանչեսթեր Սիթիում ես ստեղծեցի երկրորդ ընտանիքը: Բերնարդո Սիլվան դարձավ իմ լավագույն ընկերներից մեկը։ Նա այն մարդն է, ում ես ամենաշատն եմ կարոտում: Նա իմ հոգեբանն էր։ Երբ ամեն ինչ սխալ էր, նա էր, ում հետ կարելի էր խոսել:
Նույնիսկ խաղադաշտում մենք հիանալի հաղորդակցություն ունեինք, երբ խաղում էինք նույն եզրում: Բերնարդուն այն մարդն է, ում հետ կապրեմ ամբողջ կյանքում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։