«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Դամակուի» դեմ խաղում հեթ-տրիկի մասին։
«Ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ։ Բայց թիմը ամենակարևորն է։ Թիմն անհավանական աշխատանք կատարեց։ Նրանք վազեցին, կռվեցին: Ինձ համար գոլերը կարևոր են, բայց ամենակարևորը թիմն է։
Հիմա ավելի լավ եմ հարմարվել թիմին։ Անցումային փուլից հետո առաջին հինգ, վեց, յոթ հանդիպումները հեշտ չեն։ Բայց հիմա ես ավելի լավ եմ հասկանում խաղընկերներիս շարժումները, իսկ նրանք ավելի լավ են հասկանում իմ շարժումները։ Քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել շատ մեծ մակարդակի։ Սա ինձ համար ամենակարևորն է»,- ասել է Ռոնալդուն: