Էնցո Ֆերնանդես. «Այդ թվերը իմ հետ կապ չունեն»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կիսվել է իր տրանսֆերի արժեքի վերաբերյալ կարծիքներով։

«Այս թվերն ինձ հետ կապ չունեն։ Սա ֆուտբոլի մի մասն է: Իմ գործը ամեն ինչ տալն է: Իմ գործն է դուրս գալ և ամեն ինչ տալ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Նշենք, որ արգենտինացին «Բենֆիկայից» «Չելսի» է տեղափոխվել 121 միլիոն եվրոյի դիմաց։