Էրնան Կրեսպոյի թիմը պատմական հաջողության է հասել

Էրնան Կրեսպոն «Ալ-Դուհեյլի» գլխավորությամբ դուրս եկավ Ասիայի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ:

Քաթարյան ակումբը 1/4 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբին»։ «Ալ Դուհեյլը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Ասիայի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 26-ին։

Կրեսպոն գլխավորել է «Ալ Դուհեյլը» 2022 թվականի մարտին։ Նախկինում Արգենտինայի հավաքականի, «Միլանի», «Ինտերի» և «Չելսիի» նախկին հարձակվողը մարզել է «Սան Պաուլոն», «Դեֆենս և Ջուսիցիան», «Բանֆիլդը» և «Մոդենան»։