Մաուրիսիո Սարին քննադատել է «Կլուժի» մարզադաշտի խոտածածկի վիճակը:
Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Լացիոն» արտագնա ոչ-ոքի (0:0) խաղաց «Կլուժի» հետ (առաջին խաղը՝ 1:0):
«Այստեղ ֆուտբոլ խաղալն անհնար էր։ Մենք ամեն ինչ արեցինք, որ հարմարվենք մի մարզաձևի, որը նման է ֆուտբոլին, բայց ոչ ֆուտբոլին, քանի որ խաղադաշտը լիովին խաղալու համար չէր։
Ես լսում եմ, որ ՈւԵՖԱ-ն անընդհատ խոսում է հարգանքի մասին, բայց նրանք իրականում չեն հարգում ֆուտբոլն ու խաղացողներին, եթե նրանց խնդրում են խաղալ այս դաշտերում: Դա պարզապես ֆուտբոլ չէ: Այնուամենայնիվ, մենք լավ գործեցինք, և ամոթ է, որ չհաղթեցինք»,- Sky Sport Italia-ին ասել է «Լացիոյի» գլխավոր մարզիչը: