Դարպասապահ Ջորդան Պիկֆորդը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ։
Անգլիայի հավաքականի դարպասապահի նոր պայմանագիրը հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
«Ինձ համար նման հատուկ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը շատ կարևոր է: Ես եկել եմ «Էվերթոն» 22 տարեկանում և միշտ աջակցություն եմ ստացել: Սա շատ կարևոր է ինձ և իմ ընտանիքի համար։ Ես երջանիկ եմ այստեղ, իմ ընտանիքը՝ նույնպես։ Մենք սիրում ենք «Էվերթոնը»։
«Էվերթոնը» մեծ ակումբ է։ Վերջին մի քանի մրցաշրջանները չեն անցել այնպես, ինչպես մենք էինք ցանկանում, բայց հիմա մենք ունենք մարզիչ, որը, կարծում եմ, մեզ ճիշտ ուղղություն կտա և կօգնի մեզ բարձրանալ աղյուսակում: «Էվերթոնում» հաջողության հասնելն անկասկած իմ նպատակն է։ Երկրպագուները, մարզիչները և ամբողջ թիմը հիանալի են ինձ համար անցումային շրջանից ի վեր: Ես ցանկանում եմ լավ հանդես գալ նրանց համար»,- ասել է Պիկֆորդը: