Կրիշտիանու Ռոնալդուն ներկա կլինի Ջեյք Փոլի և Թոմի Ֆյուրիի մենամարտին

Կրիշտիանու Ռոնալդուն ներկա կլինի Ջեյք Փոլի և Թոմի Ֆյուրիի մենամարտին։

Փոլ-Ֆյուրի բռնցքամարտը կկայանա փետրվարի 25-ին Սաուդյան Արաբիայում։

Այն, որ «Ալ-Նասրի» հարձակվողը մտադիր է մասնակցել մենամարտին, պարզել է լրագրող Պիրս Մորգանը TalkTV-ի եթերում «Piers Morgan Uncensored»-ի համար Փոլի հետ հարցազրույցից հետո:

«Կրիշտիանու Ռոնալդուն հենց նոր տեղեկացրեց ինձ, որ մասնակցելու է կիրակի կայանալիք մենամարտին: Եվ նա կարծում է, որ պայքարը հիանալի է լինելու։ Շատերն են այդպես կարծում, այդ թվում՝ մենք»,- ասել է Մորգանը։