Ֆաբիո Կապելոն խոսել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած պատմությունից

Ֆաբիո Կապելոն ասել է, որ Ալեքս Ֆերգյուսոնից հետո կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Նրա որդին և գործակալը եկել էին ինձ այցելելու Հռոմ, մենք գրեթե համաձայնության եկանք: Երբ վերադարձա տուն, տեսա, որ Ֆերգյուսոնը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ևս երեք տարով։

Առավոտյան նա զանգահարեց ինձ և ասաց. «Կներես, Ֆաբիո, կինս ուզում է, որ աշխատեմ։ Նա չի ցանկանում, որ ես տանը նստեմ, ցավում եմ»,- Sky Sports Italia-ի եթերում ասել է Միլանի, «Մադրիդի Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը։