Լիոնել Մեսսին վերջնական որոշում է կայացրել

Լիոնել Մեսսին և ՊՍԺ-ն դեռ չեն պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, արգենտինացին որոշում չի կայացնի մինչև «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը։ Նշվում է, որ մրցաշարից դուրս մնալը կարող է նրան մղել հեռանալ ակումբից:

Բանակցությունները ձգձգվում են 35-ամյա հարձակվողի աշխատավարձի պատճառով։ Մեսսին հարկերից հետո տարեկան ստանում է 38 միլիոն եվրո եւ մտադիր չէ նվազեցնել այն։

Լիգա 1-ի այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում Լիոնելը դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։