Մարսելոն նոր թիմ ունի

Պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի Բրազիլիայի առաջնությունում։

34-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆլումինենսե», որի սան է եղել։

«Եկել է վերադառնալու ժամանակը»,- ​​գրել է բրազիլական ակումբը թվիթերում։

Բրազիլացու վերջին ակումբը եղել է «Օլիմպիակոսը»: 2022 թվականի սեպտեմբերից Մարսելոն հունական թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, փետրվարի կեսերին կողմերը խզել էին պայմանագիրը։