«Միլանը» ներկայացրել է նոր ոճի համազգեստ

«Միլանը» ներկայացրել է 8 բիթանոց ոճի համազգեստ:

Շապիկ՝ ստեղծված Puma-ի և Koché փարիզյան ապրանքանիշի հետ համատեղ։ Ավանդական կարմիր և սև գծերն ունեն «պիքսելացված» ձևավորում։ Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել «ռոսսոներիների» համազգեստի չորրորդ հավաքածուի շնորհանդեսը։

Նոր մարզաշապիկի դիզայնը կօգտագործվի նաև Rocket League-ում՝ արկադային ֆուտբոլային մրցարշավում, որն առաջին անգամ կներկայացնի եվրոպական ֆուտբոլային ակումբի համազգեստ:

«Միլանը» նոր համազգեստով կխաղա Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում, որը կկայանա փետրվարի 26-ին։