Կարլո Անչելոտտին վստահ է, որ ժամանակակից մրցավարությունում կոռուպցիա չկա։
«Մադրիդի Ռեալի» մարզիչն այս կարծիքն է հայտնել՝ պատասխանելով մրցավարների շրջանում կոռուպցիայի խնդրին։
«Ո՛չ Լա Լիգայում, ո՛չ եվրոպական մրցաշարերում մրցավարների մեջ կոռուպցիա չկա։ Իրավարարները սխալներ են թույլ տալիս ամենուր, և եթե դա տեղի ունենա, դուք պարզապես պետք է համակերպվեք դրա հետ:
Ես երբեմն բարկանում եմ մրցավարական որոշումների պատճառով, բայց բացարձակապես համոզված եմ, որ այս պահին ֆուտբոլային աշխարհում կոռուպցիա չկա»,- ասել է իտալացի մասնագետը։