Ինչպե՞ս է արձագանքել «Բարսելոնան» Եվրոպա Լիգայից դուրս մնալուն

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» արձագանքը Եվրոպայի Լիգայից դուրս գալու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ակումբը տխրել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից, բայց ոչ ոք իրեն լուրջ ձախողված չի զգացել:

Ակումբում բոլորը կարծում են, որ «բլաուգրանան» այս մրցաշրջանում ավելի լավ է հանդես եկել եվրոպական մրցաշարերում, քան նախորդ մրցաշրջանում՝ չնայած Չեմպիոնների Լիգայի խմբային փուլից և Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆից դուրս մնալուն։

Բացի այդ, կատալոնացիները կարծում են, որ իրենց խանգարել են վնասվածքներն առանցքային պահերին և մրցավարությունը, օրինակ, Չեմպիոնների Լիգայում՝ «Ինտերի» դեմխաղում։

Եվրոպա Լիգայից հեռանալը չի ազդել ֆուտբոլիստների վրա։ Նրանք սա համարեցին լավ հնարավորություն՝ կենտրոնանալու Լա Լիգայի և Կոպա դել Ռեյի վրա: Ազգային տիտղոսն այս մրցաշրջանում առաջնահերթություն է մարզչական շտաբի և ակումբի համար։