«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտարարել է, որ հավատում է թիմին, չնայած մշտական անհաջողություններին:
«Ես միշտ կհավատամ «Չելսիին»՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր խաղում և առաջադիմել պրոֆեսիոնալ կերպով: Գլխավոր նպատակը գավաթներ նվաճելն ու ֆուտբոլից հաճույքստանալն է»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ ԱՊԼ–ի 23 տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։