«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոդրիի տրանսֆերի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը չի միանա «Բարսելոնային» 2023 թվականի ամռանը։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում էր նրան տեսնել թիմում, որպես Սերխիո Բուսկետսի փոխարինող։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ֆինանսապես չի կարող իրեն թույլտալ տրանսֆերը:

Նշենք, որ այս մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։