Էրլինգ Հոլանդը խոսել է Կիլիան Մբապպեի մասին

Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ հիանում է Կիլիան Մբապպեով։

«Կան շատ լավ խաղացողներ, և Կիլիանը նրանցից մեկն է: Նա շատ ուժեղ է։ Ֆրանսիացիների բախտը բերել է, որ նման խաղացող ունեն հավաքականում։ Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղա Նորվեգիայում, բայց դա հնարավոր չէ։ Բայց նա անհավանական է:

Նա ուժեղ է, նա արագաշարժ է և տարիներ շարունակ անում է այդ ամենը: Նա ինձնից ընդամենը երկու տարո՞վ է մեծ: Սա խելագարություն է։ Միշտ պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ նա կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով ևս տասը տարի։ Նա ֆենոմենալ է»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը Canal+-ին: