«Բարսելոնան» չի ուզում հրաժարվել Ռաֆինյայից

«Բարսելոնան» ձմռանը չվաճառեց Ռաֆինյային 70 միլիոն եվրոյով, չնայած ֆինանսական խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը 26-ամյա վինգերի համար 70 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել «Արսենալից»:

Հաշվի առնելով, որ «Բարսելոնան» ամռանը «Լիդսից» գնեց Ռաֆինյային 58+7 միլիոն եվրոյով, «Արսենալի» հետ գործարքը ֆինանսապես արդարացված կլիներ: Սակայն կատալոնացիները հրաժարվել են վաճառել բրազիլացուն, քանի որ նրան ապագայի համար արժեքավոր խաղացող են համարում։ Մարզչական շտաբը հավատում է Ռաֆինյային, ուստի դեմ է եղել նրա վաճառքին։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին հինգ խաղերում եզրային հարձակվողը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։