Նաբիլ Ֆեկիրը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է CalcioMercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆրանսիացուն հավակնում են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: «Բետիսը» մտադիր չէ բաժանվել հարձակվողից 30 միլիոն եվրոյից պակաս գումարով: