«Թոթենհեմը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Վենսան Կոմպանիին, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը տպավորված է բելգիացի մասնագետի արդյունքներով «Բարնլիում», որը նա գլխավորում է 2022 թվականի ամառվանից։
Կոմպանիի գլխավորությամբ ակումբն արդեն ապահովել է հաջորդ մրցաշրջանի տեղը Պրեմիեր Լիգայում։
Նշենք, որ որպես ֆուտբոլիստ նա 2008-2019 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։