Ռոնալդ Արաուխոն խոսել է «Բարսելոնայի» չեմպիոնության մասին։ Կատալոնացի պաշտպանը նաև ասել է, որ ուրախ է մնալ «Բարսայում»՝ չնայած ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումներին:
«Ես երջանիկ եմ, երջանիկ, որ գտնվում եմ «Բարսելոնայում», ես միշտ ասել եմ դա և ցույց եմ տվել պայմանագրի երկարաձգմամբ: Ես ուզում էի մնալ այստեղ՝ չնայած բազմաթիվ առաջարկներին, որոնք ունեի։
Մեծ տխրություն կլինի չհաղթել Լա Լիգան, քանի որ թիմը շատ լավն է, և այսքան տարի անց այն հաղթելու մեր հերթն է։ Այն կազմով, որը մենք ունենք, կարծում եմ, որ մենք պետք է դա անենք»,- ասել է Արաուխոն: