«Միլանի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։
«Մեսսին կամ Ռոնալդուն նման է նրան, որ հարցնեն, թե ինչ ես նախընտրում` Լամբորջինի, թե Ֆերարի: Նրանք տարբեր են, բայց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են։ Մեսսին նշանավորեց «Բարսելոնայի» խաղը։ Նա հասկանում էր տիկի-տական։ Նա այս համակարգի ֆուտբոլիստ էր, Ռոնալդուն ուրիշ էր։
Նա շատ ավելի ընդգրկուն էր։ Նա երբեք չի հանձնվել: Նա միշտ առաջինն էր գալիս մարզմանը և վերջինը գնում։ Զարմանալի էր տեսնել նրանց դեմ առ դեմ խաղադաշտում: ԱԱ-2022-ը շատ հարցերի պատասխան տվեց։ Պետք է ուրախ լինենք, որ տեսանք այս մրցակցությունը»,- Դուդեկիի խոսքերը մեջբերում է AS Dudek-ը։