Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել ԲԿՄԱ

Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել ԲԿՄԱ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, 37-ամյա կոլումբիացին մոտ էր «Ռայո Վալյեկանոյից» մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով բանակային ակումբ տեղափոխվելուն։

Բայց հարձակվողի փաստաբանները խորհուրդ են տվել հրաժարվել Ռուսաստանի առաջարկից, քանի որ ԲԿՄԱ-ն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, իսկ կոլումբիացին անշարժ գույք ունի ԱՄՆ-ում։ Ֆալկաոն որոշել է ռիսկի չդիմել ու հրաժարվել է։

ԲԿՄԱ-ն Sport-Express-ին հաստատել է, որ հետաքրքրված է Ֆալկաոյով:

«Նման տարբերակ կար. Ռադամելը մեծ խաղացող է»,- ասել է ԲԿՄԱ-ի կապի տնօրեն Կիրիլ Բրեյդոն: