ՊՍԺ-ի մարզչին դուր չի գալիս Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապեի և Նեյմարի աշխատանքը

ՊՍԺ-ի մարզչին դուր չի գալիս, թե ինչպես են պաշտպանությունում աշխատում Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Նեյմարը։

Ինչպես նշում է L’Équipe-ը, Քրիստոֆ Գալտյեն գնալով ավելի է զայրանում աստղային եռյակի՝ պաշտպանությանը չմասնակցելու պատճառով։

Ֆրանսիացի մասնագետը «Սենտ Էտյենում», «Լիլում» և «Նիսում» աշխատելու ընթացքում սովորել է, որ հարձակվողները կազմակերպում են «առաջին պրեսինգը», երբ թիմը կորցնում է գնդակը:

56-ամյա մասնագետը տեսնում է, որ դա տեղի չի ունենում «Պարի Սեն Ժերմենում», քանի որ հարձակողական եռյակը գրեթե երբեք չի պաշտպանվում:

Այն փաստը, որ Մեսսին, Մբապեն և Նեյմարը չեն մասնակցում պաշտպանությանը, Գալտյեի տեսավերլուծաբանների աշխատանքն անօգուտ է դարձնում, իսկ մարզիչը հայտնվում է ծանր վիճակում։ Սա զայրացնում է նրան։