Յուլիան Նագելսման․ «Այս պատճառով դուք ունեք էկրան, որտեղ կարող եք դիտել դրվագը խաղից հետո»

Յուլիան Նագելսմանը ամփոփել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպումը (2:3)։

«Բավարիայի» մարզիչը, մասնավորապես, իր անհամաձայնությունն է հայտնել Դայո Ուպամեկանոյի՝ 8-րդ րոպեին ստացած կարմիր քարտի վերաբերյալ։

«Ուպամեկանոն շատ թույլ քաշեց Պլեային, նրա ուսը ոչ մի միլիմետր չէր շարժվում։ Սա կարմիր քարտ չէ, ոչ ոք ինձ այլ կերպ չի կարող ասել։ Կցանկանայի, որ մրցավարը խաղից հետո ասեր. «Լավ, դժվար որոշում էր»: Բայց նման բան տեղի չի ունեցել։

Բոլորը կարող են սխալվել, խնդիր չկա: Ես ընդունում եմ իմ սխալը որպես մարզիչ, բայց այս պատճառով դուք ունեք էկրան, որտեղ կարող եք դիտել դրվագը խաղից հետո: