ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է ապագայի իր նպատակների մասին:
«Իմ երազանքը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Lիգան հաղթելն է։ Կցանկանայի նաև ինչ-որ բան նվաճել Մարոկկոյի հավաքականի հետ։ Սրանք այն նպատակներն են, որոնք ես դրել եմ իմ առաջ այս պահին, շատ լավ կլիներ հասնել դրան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։