«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին և ֆրանսիական ակումբի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն դժգոհ են ակումբի տրանսֆերային քաղաքականությունից, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչպես է ՊՍԺ–ի ղեկավարությունը թույլատրել անցյալ ամառ հեռանալ թիմից կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսի, Յուլիան Դրաքսլերի և Իդրիսա Գուեյեն, որոնց փոխարեն պայմանագիր են կնքել Վիտինյան, Կառլոս Սոլերը և Ֆաբիան Ռուիսը։
Նշենք, որ ֆուտբոլիստներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ այս ձմռանը թիմին չի միացել «Ինտերի» պաշտպան Միլան Սկրինյարը: