Մյունխենի «Բավարիայի» երկու առանցքային ֆուտբոլիստներ բաց են թողել թիմի մարզումը

Մյունխենի «Բավարիայի» երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Յոզուա Կիմիխը և Դայո Ուպամեկանոն բաց են թողել թիմի երեկվա մարզումը։

Ինչպես հայտնում է Bild-ը, ֆուտբոլիստները ռիսկի են դիմում բաց թողնել Բունդեսլիգայի հաջորդ տուրի հանդիպումը, որտեղ Յուլիան Նագելսմանի թիմը կհանդիպի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Աղբյուրի համաձայն, չնայած վերջին մարզմանը ֆուտբոլիստների բացակայությանը, «Բավարիայի» մարզչական շտաբը ակնկալում է, որ նրանք կկարողանան մասնակցել «Բորուսիայի» դեմ հանդիպմանը: