Միլանի «Ինտերը» խոշոր փոփոխություններ է նախատեսել առաջիկա ամռան համար։ Կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը և կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչըկ հեռանան թիմից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Բացի այդ, թիմը դժվար թե գնի «Չելսիից» վարձակալած հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Թիմը կարող է գնել 4 նոր ֆուտբոլիստի՝ «Լեսթերի» կենտրոնական պաշտպան ԿագլարՍեյունչուն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին, «Ուդինեզեի» վինգեր Ռոբերտո Պերեյրան և մեկ այլ կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը «Ռոմայից», ով կարող է ամռանը դառնալ ազատ գործակալ։