Ջեք Գրիլիշ․ ««Արսենալն» ավելի լավն էր»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1։3)։

«Հիանալի երեկո էր։ Ես գոլ խփեցի, թիմը հաղթեց: Չեմ կարծում, որ մենք ցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը, «Արսենալն» ավելի լավն էր, ճիշտն ասած: Բայց լավ թիմերն այդպես են անում․ նրանք գալիս են այս մարզադաշտեր և երեք միավոր են վաստակում:

Հանդերձարանում բոլորն ուրախ են։ Մենք ժամանակից առաջ չենք ընկնում, բայց նման հաղթանակներ պետք է տոնել, և մենք արեցինք։

Մարդիկ գիտեն, որ «Սիթին» վերջին տարիներին միշտ ինչ-որ հաղթանակների շղթայի մեջ է եղել: Այդպես էր անցյալ Սուրբ Ծննդին, և մենք հույս ունեինք նման բան կրկնել 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Մենք միավորներ կորցրինք որոշ հանդիպումներում, բայց հիմա պետք է հաղթանակների շարք ունենանք, և ես զգում եմ, որ այդ ճանապարհին ենք»,- ասել է Գրիլիշը: