Հայտնի է, թե երբ դաշտ կվերադառնա Սադիո Մանեն

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սադիո Մանեն ավարտում է վերականգնումը վնասվածքից:

Bild-ի տվյալներով՝ սենեգալցու վերադարձը ընդհանուր խումբ սպասվում է մոտ օրերս՝ ոչ ուշ, քան փետրվարի 20-ը։ Նա պատրաստ կլինի ՊՍԺ-ի դեմ խաղալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա մարտի 8-ին։

Այս մրցաշրջանում Մանեն Չեմպիոնների լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։