Մադրիդի «Ռեալը»՝ ռեկորդակիր

«Ռեալ» Մադրիդ-«Էլչե» խաղում Կարիմ Բենզեման 11 մետրանոցից երկու գոլ խփեց։

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի պատմության մեջ ամենաշատ 11 մետրանոց վաստակած թիմն է։ Բարսան երկրորդ տեղում է՝ վաստակած 520 11 մետրանոցով, «Ատլետիկոն»՝ 478, «Վալենսիան»՝ 469, «Աթլետիկ Բիլբաոն»՝ 430։

Այս մրցաշրջանում ամենաշատ 11 մետրանոցները նույնպես վաստակել են Մադրիդի «Ռեալի» ծաղացողները՝ 9 անգամ։ «Ժիրոնան» վաստակել է 7 անգամ, «Վալենսիան» և «Ռայո Վալեկանոն»՝ 6-ական։

Նշենք, որ Բենզեման իր կարիերայի ընթացքում 36 անգամ 11 մետրանոց է իրացրել և 8 անգամ դիպուկ չի գտնվել։