Հայտնի է դարձել Ջանի Ինֆանտինոյի՝ 2022 թվականի տարեկան եկամուտը։
ՖԻՖԱ-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ կազմակերպության ղեկավարի տարեկան եկամուտը կազմել է 3,6 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունից հետո Ինֆանտինոն ստացել է 1,66 մլն եվրո բոնուս՝ 626 հազար եվրոյով ավելի, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում։
2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո ՖԻՖԱ-ն նախագահին վճարել է մոտ 840 հազար եվրո որպես բոնուս։
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրայի՝ 2022 թվականի եկամուտը կազմել է 1,9 միլիոն եվրոյից մի փոքր ավելի, այդ թվում՝ 606 հազար եվրո բոնուսը։ 2016 թվականին, երբ Ինֆանտինոն ստանձնեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, նրա աշխատավարձը կազմում էր տարեկան մոտ 1,5 միլիոն եվրո։