Զլատան Իբրահիմովիչը որդու հետ միասին խաղացել են «Միլանի» դեմ

Զլատան Իբրահիմովիչը որդու հետ խաղացել է Միլանի երիտասարդական թիմում։

Ծնկի ծանր վնասվածքի պատճառով հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել 2022 թվականի մայիսից։ Փետրվարի սկզբին նա վերադարձավ մարզումներին։ Այսօր 41-ամյա շվեդը մարզում է անցկացրել «Միլանի» Մ18 թիմի հետ։ Զլատանը իր 16-ամյա որդու՝ Մաքսիմիլիանի հետ միասին ընկերական խաղի են մասնակցել։

Նրանց մրցակիցները «ռոսոներիների» առաջին թիմի ֆուտբոլիստներն էին, ովքեր երեկ չխաղացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Թոթենհեմի» դեմ խաղում (1:0): Թիմերը խաղացին 25 րոպեանոց երեք խաղակես։

Twitter-ում Զլատանը տեսանյութ է հրապարակել որդու հետ խաղից և այն ստորագրել մեկ բառով՝ «ԴՆԹ»։ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը միլանյան համակարգ է տեղափոխվել անցյալ ամառ շվեդական «Համմարբյուից»։