«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տրանսֆերային թիրախ ունի: Իսպանացի մասնագետը ցանկանում է, որ ամռանը «զինագործները» ձեռք բերեն կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին, հայտնում է Sports-ը:
Մարտին Սուբիմենդին հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», որի սան է։ Ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում կիսապաշտպանը խփել է մեկ գոլ և երեք արդյունավետ փոխանցում կատարել։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: