ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը դեռ չի պատկերացնում, թե արդյոք կմնա թիմում հաջորդ մրցաշրջանում։
«Նախորդ մրցաշրջանը շատ բարդ էր, բայց հիմա ես ինձ լավ եմ զգում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Դա ամենակարևորն է: Հիմա չեմ մտածում ապագայի մասին, ամեն ինչ կտեսնենք ամռանը»,- Ռամոսի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: