Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ գաբոնցին ափսոսում է կատալոնական թիմից հեռանալու համար և ցանկանում է ամռանը վերադառնալ իսպանական ակումբ։ Նա «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր: Թիմի ղեկավարությունն ակնկալում է որքան հնարավոր է շուտ ազատվել հարձակվողից։

Կատալոնական թիմը նախատեսում է ուշադիր հետևել գաբոնցուն և պատրաստ կլինի կապ հաստատել նրա հետ, նրա «Չելսին» կխզի պայմանագիրը և նրան ազատ գործակալ կդարձնի:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։