Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը հիասթափված է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիից։
Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ բելգիացին վերջին շրջանում շատ հազվադեպ է շփվում «Արքայական ակումբի» ղեկավարության հետ, իսկ ֆուտբոլիստի շրջապատը պնդում է, որ Ազարը հիասթափվել է Անչելոտտիից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը ակնարկել էր, որ Կարլոն իրեն ավելի շատ խաղաժամանակ է խոստացել մրցաշրջանի սկզբում։ Սակայն Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում բելգիացին ներկայումս ունի ընդամենը անցկացրած 98 րոպե:
Նշենք, որ Ազարը ամենայն հավանականությամբ կհեռանա Մադրիդի «Ռեալից» այս մրցաշրջանի ավարտից հետո: