Պեպ Գվարդիոլա. «Պետք է մինչև վերջին օրը պաշտպանենք տիտղոսը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հետաձգված խաղից իր սպասելիքներով։

«Եթե նրանք մեզ հաղթեն, դա միայն այն պատճառով, որ նրանք այժմ ավելի լավն են: Սա սպորտ է, ես նրանց առաջինը կշնորհավորեմ, ինչպես միշտ եմ արել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք կպաշտպանենք Պրեմիեր լիգայի տիտղոսը մինչև վերջին օրը: Սա այն է, ինչ ես ուզում եմ տեսնել ֆուտբոլիստներից:

Կպայքարենք որքան կարող ենք, որպեսզի փորձենք պահպանել տիտղոսը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: