Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հույս ունի շուտով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը։
Հայտնի է, նաև որ Լուկան չի կորցնի տեղը ակումբի մեկնարկային կազմում:
Մադրիդյան ակումբը նույնպես դեմ չէ թիմում պահել 37 ամյա վետերանին:
Նշենք, որ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։