Ադրիեն Ռաբյոն խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատմել է, թե ինչ է մտածում թուրինյան ակումբում իր ապագայի մասին։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև այս ամառ։

«Ես դեռ չգիտեմ, թե արդյոք կերկարաձգեմ պայմանագիրս «Յուվենտուսի» հետ. Բայց ես պատրաստ եմ բանակցությունների»,- ասել է Ռաբյոն:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ադրիենը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։