Ժյուլ Կունդե. «Բոլորը գիտեն, թե որ դիրքում եմ ես ամենաշատը սիրում խաղալ»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է խաղադաշտում իր սիրելի դիրքի մասին:

«Բոլորը գիտեն, թե որ դիրքում եմ ես ամենաշատը սիրում խաղալ: Աջ կողմում ես փորձում եմ տեղավորվել և դա անում եմ թիմի համար: Որոշ հանդիպումներ ինձ ավելի շատ են դուր գալիս, որոշներին՝ ավելի քիչ»,- Կունդեյի խոսքերը մեջբերում է CatRadio-ը։

Նշենք, որ Ժյուլ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Սևիլիայից»։