«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» մարզչի թափուր պաշտոնով, հայտնում է talkSPORT-ը:
«Սաութհեմփթոնy» նախօրեին պաշտոնանկ արեց Նաթան Ջոնսին, ով ակումբը գլխավորեց ընդամենը երեք ամիս։
Այս պահին «Սրբերը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում են, սակայն 37-ամյա Ռունին պատրաստ է գլխավորել թիմը։
Անցյալ տարվանից Ուեյնը մարզում է MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբը, որտեղ մինչ այժմ կարողացել է ընդամենը երկու հաղթանակ տանել, իսկ մինչ այդ առաջնությունում աշխատել է «Դերբի Քաունթիի» հետ։