«Միլանի» ղեկավարները մոտ օրերս կհանդիպեն Օլիվյե Ժիրուի գործակալի հետ

Իտալական «Միլանի» ղեկավարությունը մոտ է իր առաջատարներից մեկի՝ Օլիվյե Ժիրուի, հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝«ռոսոներիների» ղեկավարները մոտ օրերս կրկին կհանդիպեն ֆրանսիացի ռմբարկուի գործակալների հետ՝ համաձայնության գալու նոր պայմանագրի շուրջ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «Միլանի» մարզաշապիկով խաղում է 2021 թվականից՝ 66 խաղում դառնալով 25 գոլի հեղինակ։